14 փետրվարի 2006 - 17:15 AMT
2006 թվականը պետք է դառնա Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ գործընկերության արագացման տարի
Փետրվարի 15-17 Եվրամիության արտաքին կապերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունում, Բենիտա Ֆերերո Վալդների այցը կոչված է հաստատելու ԵՄ հավատարմությունը իր պարտավորությանը` դնել ԵՄ եւ հարավային Կովկասի միջեւ հարաբերությունների խորացման հիմքը Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ այդ երկրներում բարեփոխումներին աջակցելու միջոցով»:

Ենթադրվում են Բենիտայի հանդիպումները Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հետ, ինչպես նաեւ երեք երկրների խորհրդարանների խոսնակների եւ ԱԳ նախարարների հետ: Ֆերերո Վալդեների բանակցությունների հիմնական թեմաները Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում կլինեն գործողությունների ծրագրի մշակումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, «սառեցված հակամարտությունները» եւ էներգետիկ անվտանգությունը: Այցի նախօրեին Բենիտա Ֆերերո Վալդները հայտարարել է, որ «Հարավային կովկասի երկրներին ընդգրկելով Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի մեջ, մենք նոր էջ ենք բացել հարավկովկասյան երկրների հետ մեր հարաբերությունների համար»: «Ես հույս ունեմ, որ մենք շուտով կավարտենք գործողությունների մշակումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ինչը թույլ կտա ինտենսիվացնել մեր հարաբերությունները: 2006թ.-ը պետք է դառնա մեր գործընկերության արագացման տարի»,- հայտարարել է ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատարը:

Բենիտա ֆերերո վալդները նաեւ հույս է հայտնել, «որ 2006թ.-ին մենք տարածաշրջանային հակամրտությունների կարգավորման գործընթացի լավ զարգացման ականատաես կդառնանք»: «Իմ այցի ընթացքում ես կբացատրեմ` ինչպես մենք կարող ենք աջակցել երկերներին դեպի կայուն, բարվոք եւ ժողովրդավարական ապագա տանող իրենց ճանապարհին»,- ասել է Բենիտա Ֆերերո Վալդները: Արտաքին կապերի գծով հանձնակատարի այցից հետո կսկսվեն ԵՄ-ի խորհրդատվությունները Հարավային Կովկասի երկրների հետ գործողությունների ծրագրի մշակման ավարտի վերաբերյալ: