27 հունիսի 2013 - 19:41 AMT
Ն.Բորդյուժան Ս. Սարգսյանին ներկայացրեց Երևանում կայացած համաժողովի արդյունքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ Երևանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: