28 հունիսի 2013 - 11:40 AMT
Գևորգ Սարգսյանը 8-րդն է երիտասարդ ռուսաստանցի միլիոնատեր գործարարների ցանկում

Forbes-ը կազմել է մինչև 35 տարեկան երիտասարդ և հաջողակ երիտասարդ ռուսաստանցի գործարարների վարկանիշրը, որոնց թվում է նաև Գևորգ Սարգսյանը:

30-ամյա Գևորգ Սարգսյանը, որի շահույթը կազմում է 1,5 մլրդ ռուբլի, զբաղեցնում է 8-րդ տեղը: Գևորգ Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է ՌԴ հարկերի և հավաքագրումների նախարարությունում: 2006 թվականին նա գաղափարակիցների հետ համատեղ հիմնեց Innova ընկերությունը: Ըստ Սարգսյանի, պայմանավորվելու համար խաղի առցանց մշակողի հետ առաջին լիցենզավորված թողարկման մասին նա ստիպված եղավ «գերազանցել սեփական հնարավորությունները»:

Փոխարենն այժմ ընկերությունը մոտ 10 խաղային նախագիծ ունի (այդ թվում Lineage II, Planet Side II, Aion) և նաև «Ayo» առցանց կինոթատրոն: Օգտատերերի համար խաղերն անվճար են, սակայն խաղարկային իրերը ստանում են գումարի դիմաց՝ դա էլ կազմում է Innova-ի եկամուտի հիմնական աղբյուրը, հայտնում է Forbes.ru-ն: