Քննիչները, որոնք ստուգում էին Վատիկանի բանկի գործունեությունը, ձերբակալել են երեք մարդու՝ կոռուպցիայի և մեքենայությունների կասկածանքով: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում:
Ինչպես նշել են Հռոմի դատախազությունում, ձերբակալությունները կատարվել են ըստ հայտնաբերված փաստերի: Իրավապահները քննությունը սկսել են, երբ 2009թ. կասկածներ են հայտնվել բանկի ոչ թափանցիկ գործունեության մասին: 2010թ. սեպտեմբերին Իտալիայի ֆինանսական գվարդիան առգրավեց բանկին պատկանող 23 մլն եվրոն Վարկա-արհեստակցական բանկի հաշիվներից, հայտնում է euronews-ը: