28 հունիսի 2013 - 16:56 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Փարիզում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հերթական անգամ կհանդիպեն հուլիսի երկրորդ կեսին: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են կազմակերպել նախարարների հանդիպումը Փարիզում:

Հանդիպմանը նախարարները կքննարկեն մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ակնկալվում է, որ այդ հանդիպումը նախապատրաստական է լինելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ: