29 հունիսի 2013 - 10:37 AMT
Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը, այս մասին Грузия Online-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը:

Ըստ աղբյուրի` Արմեն Չախալյանին ձերբակալել են մի քանի ժամ առաջ Նինոծմինդայում անկարգություններ կազմակերպելու համար: Թե ինչ անկարգություններ են եղել, դեռ հայտնի չէ:

Համաձայն աղբյուրի` նրան ձեռբակալել են Նինոծմինդայի և Ախալքալակի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա:

PanARMENIAN.Net-ը փորձեց տեղեկությունը ճշտել Վահագն Չախալյանից, սակայն նա հեռախոսին չի պատասխանում: Նշենք, որ Արմեն Չախալյանի հեռախոսն անջատված էր: