29 հունիսի 2013 - 14:05 AMT
Իսլամիստները ռումբ են պայթեցրել Թայլանդում. 8 զոհ կա

Իսլամիստները ռումբ են պայթեցրել Թայլանդի հարավում, Յալլա գավառում, արդյունքում զոհվել են անվտանգության ծառայության ութ զինծառայողներ, ևս երկու զինվորական և երկու քաղաքացիական անձ վիրավորվել են:

Ըստ ոստիկանության քննիչի, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը տեղադրել էին անջատողական իսլամիստ գրոհայինները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մայիսի 27-ին պայթյուն որոտաց Բանգկոկի շուկայում, այն ժամանակ 7 մարդ տուժեց: