29 հունիսի 2013 - 12:20 AMT
Արամ Գաբրելյանովը նշանակվել է ռուսական ՌՍՆ ռադիոկայանի գլխավոր տնօրեն

Արամ Գաբրելյանովը նշանակվել է ռուսական ՌՍՆ ռադիոկայանի գլխավոր տնօրեն: Նա նշել է, որ չի միջամտելու խմբագրական քաղաքականությանը: 2011 թվականից ի վեր «Նորությունների ռուսական ծառայության» (ռուսական հապավմամբ ՌՍՆ) բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Ազգային մեդիագրուպին»: Գաբրելյանովը կստանձնի պարտականությունները հուլիսի 1-ից:

Գաբրելայնովը «Նյուս մեդիա» հրատարակչատան գլխավոր տնօրենն է, որը հրապարակում է «Կյանք» և «Քո օրը» թերթերը, ինչպես նաև LifeNews ինտերնետ հրատարակչության սեփականատերն է: 2008 թվականից ի վեր ՌՍՆ գլխավոր խմբագիր է եղել է Սերգեյ Դորենկոն: