15 փետրվարի 2006 - 18:45 AMT
Բանակցություններում վերջին խոսքը պետք է ասի Ղարաբաղի ժողովուրդը
Լեռնային Ղարաբաղը անպայամն պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր «ՀՅԴ-88» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, բանակցություններին Ղարաբաղյան կողմի բացակայությունը հավելյալ դժվարություններ է ստեղծում: «ԼՂՀ ղեկավարությունը պետք է հստակորեն սահմանազատել իր իրավունքների եւ պարտականությունների շրջանակները եւ բաժաներ դրանք Հայաստանի հետ: Գաղթականների վերադարձի, տարածքի եւ կարգավիճակի հարցերը չեն կարող քննարկվել առանց ղարաբաղյան պատվիրակության»,- ասեց նա:

Գեղամ Բաղդասարյանը համոզված է, որ բանակցություններում վերջին խոսքը պետք է ասի Ղարաբաղի ժողովուրդը: «Մենք չենք կարող մեր ճակատագրի որոշումը վստահել որեւէ մեկին, նույնիսկ` Հայաստանին: Նրանում, որ Ղարաբաղը հանվել է բանակցային գործընթացից, ես տեսնում եմ մեր ղեկավարության անվճռականությունը: Ամեն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը գան ինչ- որ որոշման, առանց ԼՂՀ բնակչության հավանության այն չի իրականացվի»,- ընդգծել է ԼՂՀ խորհդարանի պատգամավորը: