29 հունիսի 2013 - 14:09 AMT
Բարաք Օբաման կհանդիպի Մանդելայի ընտանիքի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա տիկինը՝ Միշել Օբաման կհանդիպեն ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ընտանիքի հետ, սակայն անձամբ նրա հետ չեն տեսակցի, հայտնել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Նախօրեին ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 29-ին կայցելի ՀԱՀ, որտեղ արդեն երեք շաբաթ է ինչ հոսպիտալացվել է երկրի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան: Նրա վիճակը բժիշկները համարում են կրիտիկական, հայտնում է AP-ին: