29 հունիսի 2013 - 14:08 AMT
Ջավախքում բերման ենթարկված 30 երիտասարդներից միայն չորսին են պահել. Ա.Չախալյանը ազատության մեջ չէ

Ջավախքում բերման ենթարկված մոտ 30 երիտասարդների մեծ մասին ազատ են արձակել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը: Նա նշեց, որ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին և ևս երեք երտասարդի չեն ազատել:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: Հայտնի չէ նաև, նրանց մեղադրանք առաջադրվել է, թե` ոչ:

Ինչպես հայտնել էինք նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները մոտ 30 երիտասարդի բերման էին ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու