29 հունիսի 2013 - 17:52 AMT
Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կազմավորման 21 ամյակն է

Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնակցել է հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև ազատամարտիկներ, զորամասի նախկին հրամանատարներ, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ:

Միջոցառման ընթացքում հրապարակվել են ՊԲ և միավորման հրամանատարների հրամանները, որոնց համաձայն պարգևատրվել են մի շարք ազատամարտիկներ և զորամասի զինծառայողներ: Զորամասի զինծառայողները հանդես են եկել ցուցադրական պարապմունքներով: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից: