16 փետրվարի 2006 - 16:50 AMT
System of A Down-ը Գրեմմի է ստացել «լավագույն hard rock կատարման» համար
Հայտնի ամերիկյան System of A Down ռոք-խումբը Գրեմմի երաժշտական մրցանակին է արժանացել «Լավագույն hard rock կատարում» անվանակարգում: Մրցանակը հանձնվել է խմբին «B.Y.O.B.» երգի համար «Mezmerize» ալբոմից. տվյալ անվանակարգում ներկայացված են եղել նաեւ Audioslave, Nine Inch Nails, Robert Plant եւ Queens of the Stone Age-ը: