1 հուլիսի 2013 - 13:42 AMT
Ադամանդների արտադրման աճը Հայաստանում կազմել է 81 տոկոս

2013-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 39 589 կարատ ադամանդ 2012-ի նույն շրջանի 21 878 կարատ ադամանդի փոխարեն (աճը 81 տոկոս): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 516 կգ ոսկերչական արտադրանք 2012-ի նույն շրջանի 553,5 կգ փոխարեն: Այսպիսով, 2012-ի ցուցանիշի համեմատ այս արտադրությունում 2013թ. առաջին 5 ամսում 6,8 տոկոս անկում է գրանցվել: