1 հուլիսի 2013 - 13:41 AMT
Աֆղանստանում պայթյունից 4 ոստիկան է զոհվել

Աֆղանստանի հյուսիսում ռումբի պայթյունից 4 ոստիկան է զոհվել: Այդ մասին գրում է Associated Press-ը՝ ոստիկանության վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին: Ռումբը պայթել է ոստիկանների ավտոմեքենայի մոտ: Մանրամասները ճշտվում են:

Իշխանությունները նշում են, որ հաճախ նման մարտավարություն են կիրառում «Թալիբանի» կողմնակիցները: