16 փետրվարի 2006 - 17:45 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ դաշնակցության ոգով
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ դաշնակցության ոգով: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը` մեկնաբանելով Ռուսաստանում Հայաստանի օրեր անցկացնելու նպատակները: Նախագահի խորհրդականի խոսքերի համաձայն, Ռուսաստանում Հայաստանի տարին ավելի լայն հասկացություն է, քան մշակույթի օրեր կամ ամիս: «Հայաստանի տարի անցկացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Ինտեսիվ գործնեություն է ծավալվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ շրջաններում Հայաստանը ներկայացնելու համար»,- ասել է նա: Բացի այդ, ինչպես նշել է Վիգեն Սարգսյանը, Ռուսաստանում Հայաստանի օրերի անցկացումը ուղղված է նաեւ Ռուսաստանի երիտասարդ սերնդին Հայաստանի եւ նրա մշակույթի հետ ծանոթանացնելուն: «Ավագ սերունդը լավ ծանոթ է հայկական մշակույթին, եւ խնդիրը նրանում է, որ մենք մեր ջանքերը պետք է հասցեագրենք երիտասարդ սերնդին: Ռուսաստանում Հայաստանի օրերը սկիզբ են առել հունվարի 22-ին Մոսկվայի Կրեմլի Պետական պալատում երկու երկրների նախագահների մասնակցությամբ»: