1 հուլիսի 2013 - 14:38 AMT
7 մարդ Սաուդյան Արաբիայում դատապարտվել է «բողոքներ սադրելու» համար

7 մարդ Սաուդյան Արաբիայում դատապարտվել է 5-7 տարվա ազատազրկման «բողոքներ սադրելու» համար, հիմնականում Facebook սոցցանցի միջոցով: Նրանց նաև արգելվում է մեկնել արտերկիր:

Human Rights Watch հայտնել է, որ ամենամեծ պատիժը սահմանվել է մի տղամարդու համար, որը երկու խումբ է ստեղծել Facebook-ում՝ սատարելով հակակառավարական ցույցերին երկրի արևելյան մասում, որտեղ շիա փոքրամասնություն է բնակվում: