1 հուլիսի 2013 - 14:44 AMT
Քերին ու Լավրովը կնախապատրաստեն Բարաք Օբամայի այցը Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովի հետ բանակցություններում քննարկել Բարաք Օբամայի Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես հանդիպելու են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, և խոսելու եմ Սիրիայի մասին, «Ժնեև-2» կազմակերպելու մասին, քննարկելու ենք նաև կայանալիք Օբամայի այցը Մոսկվա և նրա մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերին կայանալիք G20 գագաթաժողովին»,-ասել է Քերին: