1 հուլիսի 2013 - 15:31 AMT
ԱՄՆ NSA-ն ամեն ամիս հետևում է գերմանացիների շուրջ 500 մլն շփումներին

ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությունը (NSA) ամեն ամիս հետևում է գերմանացիների շուրջ 500 մլն շփումներին, այդ են վկայում NSA գաղտնի փաստաթղթերը, որոնց հետ ընթերցողին ծանոթացրել է Spiegel պարբերականը: Փաստաթղթերից մեկի համաձայն, գործակալները հետևում են Գերմանիայի քաղաքացիների մոտ 500 մլն շփումներիմ ինտերնետ չաթերում, էլեկտրոնային փոստում, ինչպես նաև հեռախոսազանգերին ու SMS-հաղորդագրություններին:

Ֆրանսիայում հատուկ ծառայությունը տեղեկատվություն է հավաքում միայն երկու մլն կոնտակտների մասին: