1 հուլիսի 2013 - 15:13 AMT
Հորդանանը կարևորում է Հայաստանի հետ օդային կանոնավոր հաղորդակցության հաստատումը

Հունիսի 25-ին Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ ՀՀԹ առևտրի և տնտեսության նախարար Հաթեմ ալ-Հալուանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը, ինչպես նաև դրանց զարգացման առաջնահերթությունները: Նախարարն իր հերթին կարևորեց երկու երկրների միջև օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելու և համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Քննարկվեցին նաև առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի հաստատմանն առնչվող հարցեր: