1 հուլիսի 2013 - 16:19 AMT
Ֆրանսիան պահանջում է ԱՄՆ-ից դադարեցնել գաղտնալսումը

Ֆրանսիան պահանջում է ԱՄՆ-ից դադարեցնել գաղտնալսումը: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդագրություններ են տարածել այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են եվրոպացիներին, այդ թվում հետևելով նաև ֆրանսիացի դիվանագետներին, հայտնում է AFP-ին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վրա հղումով: «Մենք պահանջում ենք, որպեսզի դա անհապաղ դադարեցվի: Մենք չենք կարող հանդուրժել դա»,-ասել է նա: