1 հուլիսի 2013 - 16:48 AMT
Հեռախոսի հավելվածի շնորհիվ ֆուտբոլիստները կարող են հայտնել պայմանավորված խաղի մասին

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) տեղեկատվություն է տարածել, ըստ որի հեռախոսի նոր հավելվածի միջոցով ֆուտբոլիստները կարող են հայտնել պայմանավորված կամ կասկածելի հանդիպումների մասին:

Եվրոպայի բոլոր ֆուտբոլիստները կարող են այդ հավելվածը ներբեռնել իրենց հեռախոսներ, և սեղմելով կոճակը, հայտնել պայմանավորված խաղի մասին:

Հաղորդագրությունները կլինեն անանուն, և յուրաքանչյուրը կունենա իր գաղտնաբառը: