1 հուլիսի 2013 - 16:59 AMT
ԵՄ նախագահությունն անցել է Լիտվային

ԵՄ նախագահությունն անցել է Լիտվային: Սա մերձբալթյան նախագահության առաջին դեպքն է ԵՄ պատմության մեջ: Մինչ օրս այդ գործառույթը կատարում էր Իռլանդիան: Հաջորդ վեց ամիսներին՝ իր նախագահության շրջանում Լիտվան մտադիր է արծարծել էներգետիկայի և Մերձբալթիկայի զարգացման խնդիրները: Նախատեսվում է նաև ընդլայնել համագործակցութունը ԵՄ չանդամակցող երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ: Լիտվայի նախագահը արդեն հրավիրել է այդ երկրների ներկայացուցիչներին Եվրամիության նոյեմբերյան գագաթաժողովին: 2014թ. հունվարին ԵՄ-ում կնախագահի Հունաստանը: