1 հուլիսի 2013 - 21:27 AMT
Հրդեհ Նոր Խարբերդում. Այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք և 30 ծառ

Այսօր, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 14.00-ին:

Այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք և 30 ծառ, որից 4-ը՝ բերքատու: