1 հուլիսի 2013 - 21:51 AMT
Իրանից փորձել են 26.000 հատ հավի ճուտ ներկրել Հայաստան

Նախօրեին Ագարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26.000 հատ մեկ օրական հավի ճուտ: Այս մասին տեղեկանում ենք Սննդի անվտանգության պետական ծառայությունից:

Նշենք, որ առկա է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին‰» հրամանը: Այսպիսով, բեռի ներմուծումը չի թույլատրվել, և այն հետ է ուղարկվել: