2 հուլիսի 2013 - 12:36 AMT
Օբաման և Մուրսին քննարկել են իրավիճակն Եգիպտոսում

ԱՄՆ և Եգիպտոսի նախագահներ Բարաք Օբաման և Մուհամեդ Մուրսին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Եգիպտոսում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Մուրսին Օբամայի հետ զրույցում ասել է, որ Եգիպտոսում ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների խաղաղ գործընթաց: Զրույցի մանրամասների մասին ոչինչ չի ասվում:

Սպիտակ տունը հաստատել է, որ Օբաման ասաց Մուրսինն, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ժողովրդավարացման գործընթացին Եգիպտոսում և չի սատարում ոչ մի կուսակցության, կամ խմբավորման: