2 հուլիսի 2013 - 12:07 AMT
Չուկոտկայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Արամայիս Դալլաքյանը

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը կամավոր վայր է դրել Չուկոտկայի ինքնավար շրջանի խորհրդարանի պատգամավորի ու խոսնակի լիազորությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր Չուկոտկայի ինքնավար շրջանի դումայի նիստում պատգամավորներն ընդունել են Աբրամովիչի կամավոր հրաժարականը: Չուկոտկայի Դումայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արամայիս Դալլաքյանը»,-ասվում է տարածաշրջանի պաշտոնական կայքում:

Աբրամովիչը լքել է Չուկոտկայի դումայի խոսնակի պաշտոնը արտերկրում գույք ունենալու արգելքի պատճառով