2 հուլիսի 2013 - 13:51 AMT
Թալիշ-Մուղանի Հանրապետության առաջնորդը շնորհակալություն է հայտնել հայերին աջակցության համար

Թալիշ-Մուղանի Հանրապետության առաջնորդ Ալիքրամ Գումբատովը հարցազրույց է տվել Շուշիից հեռարձակվող Թալիշի ռադիոյին:

Նա, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին թալիշական ռադիոյի հեռարձակման պայմաններ ստեղծելու համար, նշել է, որ թալիշ ժողովուրդը կշարունակի պայքարն իր իրավունքների համար: Գումբատովը նաև կոչ է արել թալիշներին միավորվել դրված նպատակների իրականացման շուրջ: Գումբատովը նաև կոչ է արել թալիշներին միավորվել դրված նպատակներին հասնելու համար: Գումբատովի հարցազրույցը եթեր է դուրս եկել նաև թալիշերեն հեռարձակվող Իրանի պետական ռադիոյում, գրում է haqqin.az-ը: