2 հուլիսի 2013 - 14:12 AMT
Գերմանիան ռուս լրտեսներին դատապարտել է ազատազրկման

Անդրեաս և Հայդրուն Անշլագ ամուսինները դատապարտվել են 6,5 և 5,5 տարվա ազատազրկման հօգուտ Ռուսաստանի լրտեսության համար: Նրանք նաև 500 հազար եվրո տուգանք կվճարեն և կզրկվեն հետաքննության ժամանակ առգրավված գույքից: Նրանց ձերբակալել են 2011թ. հոկտեմբերին, ըստ փաստաթղթերի նրանք Լատինական Ամերիկայից էին ավստրիական անձնագրերով, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նրանք ռուսական քաղաքացիություն ունեն, իսկ նրանց իսկական անուններն են Ալեքսանդր և Օլգա: Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, ամուսինները շուրջ 25 տարի տվյալներ են փոխանցել Ռուսաստան ՆԱՏՕ-ի մասին: