2 հուլիսի 2013 - 17:27 AMT
Իրանը հուսով է, որ Ռուսաստանի մասնակցությամբ նոր ԱԷԿ-ներ կկառուցվեն

Իրանը կցանկանար ևս մի քանի ատոմային էլեկտրակայաններ կառուցել Ռուսաստանի օգնությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հայտնում է Ինտերֆաքսը:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք շարունակել համագործակցությունն այդ ոլորտում ու նոր ԱԷԿ-ներ կառուցել»,-ասել է Ահմադինեժադը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: