ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին որոշում կընդունի աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո:
«Այժմ մի միակ նպատակը Բրազիլիայի առաջնությունը լավ կազմակերպելն է: Իմ բոլոր որոշումները կընդունեմ Մունդիալի ավարտից հետո»,- ասել է նա:
ՖԻՖԱ-ի նոր նախագահի մասին խոսակցությունները բազմազան են: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկ անգամ չէ որ հայտարարել է, որմտածում է այդ պաշտոնը ստանձնելու մասին:
Գործող նախխագահ Յոզեֆ Բլատերը հայտնել է, որ այլևս չիառաջադրելու իր թեկնածությունը, միյևնույն ժամանակ նշելով, որ իրեն հարմար փոխարինող չի տեսնում: