3 հուլիսի 2013 - 14:15 AMT
«Միկայում» կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի վետարան ֆուտբոլիստների հանդիպում

Հուլիսի 13-ին տեղական ժամանակով ժամը 19:00 Երևանի «Միկա» մարզադաշտում կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի վետարան ֆուտբոլիստների հանդիպում: Հանդիպումը նվիրվելու է անվանի ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի 50-ամյակին:

Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net-ի թղթակցին, Հայաստանի կազմում հանդես կգան Էդուարդ Մարգարովը, Խորեն Հովհաննիսյանը, Ալբերտ Սարգսյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Արմեն Շահգելդյանը և ուրիշներ:

Իսկ Ռուսաստանից Երևան կժամանեն Անդրեյ Կանչելսկիսը, Սերգեյ Յուրանը, Ալեքսանդր Բուբնովը, Եվգենի Լովչևը, Ախրիկ Ցվեյբան, Սերգեյ Շավլոն և այլք:

Հանդիպման մուտքն ազատ է լինելու: