3 հուլիսի 2013 - 16:43 AMT
Հուլիսի 3-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.30 դրամ

Հուլիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 412դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:Հուլիսի 3-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.30 դրամ՝ հուիսի 2-ի համեմատ նվազելով 0.49 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 533.13 դրամ` նվազելով 2.03 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0,04 կետով՝ 12.38 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: