3 հուլիսի 2013 - 17:27 AMT
Ալեքսանդրիայում վախճանվել է Ֆավզիա արքայադուստրը

Եգիպտական Ալեքսանդրիայում 92 տարեկան հասակում վախճանվել է Ֆավզիա արքայադուստրը՝ Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլեվիի առաջին կինը: Ֆավզիան Եգիպտոսի արքայադուստրն էր, Եգիպտոսի Ֆուադ Առաջին թագավորի դուստրը: Շահն ամուսնացավ նրա հետ 1938թ., 9 տարի անց նրանք բաժանվեցին և Ֆավզիան ամուսնացավ եգիպտական բանակի սպայի հետ: Շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլեվին (1919-1980թթ.) ամուսնացած է եղել 3 անգամ: 1979թ. Իսլամական հեղափոխության արդյունքում շահը գահընկեց արվեց և լքեց երկիրը: Իրանի վերջին շահը թաղված է Կահիրեի Ար Ռիֆայի մզկիթում: