3 հուլիսի 2013 - 18:03 AMT
ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Մինսկի խմբին որոնել ղարաբաղյան հակամարտության լուծումը

Ստամբուլում ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական ամառային նստաշրջանը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, նստաշրջանի ավարտին ընդունվեց Ստամբուլյան հռչակագիրը, որտեղ ԵԱՀԿ երկրները հորդորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել գործակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ձգտելով լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:

Որոշվե է, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կանցնի Բուդվայում հոկտեմբերի 13-15-ը, իսկ ամենամյա ամառային նստաշրջանը Բաքվում՝ 2014թ. հունիսի 28-ին: