3 հուլիսի 2013 - 23:58 AMT
Ահազանգ․ «Վալեքս ՍՊԸ»-ն դարպասներ է տեղադրել Թեղուտից մատուռ տանող ճանապարհին

Այսօր «Վալեքս ՍՊԸ»-ն դարպասներ է տեղադրել Թեղուտ գյուղից մատուռ տանող ճանապարհին: Այս մասին Համահայկական Բնապահպանական ճակատի ֆեյսբուքի էջում ահազանգում է Սոնա Ագապի Մարգարյանը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցում նա նշեց, որ տեղեկությունն իրեն փոծանցել են գյուղացիները։

«Գյուղացին մատուռ գնալիս, պետք է ստուգման ենթարկվի իր իսկ գյուղում: Այսուհետ սրբավայր գնալը կախված է լինելու «Վալեքս»-ի քմահաճույքից», - գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկար։