4 հուլիսի 2013 - 12:29 AMT
Օբաման ու Մերկելը կքննարկեն «գաղտնալսման» մասին գործը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը օրերս կմասնակցեն երկու երկրների պաշտոնյաների հանդիպումներին՝ մանրամասն քննարկելու համար ԱՄՆ հետախուզության կողմից էլեկտրոնային գաղտնալսման շուրջ ստեղծված իրավիճակը:

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը Օբամայի և Մերկելի հեռախոսազրույցից հետո: «Նախագահը հավաստիացրել է կանցլերին, որ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում եվրոպացի դաշնակիցների մտահոգություններին»,-հայտարարել է Սպիտակ տունը: