4 հուլիսի 2013 - 13:22 AMT
Աբու Դաբիի 5-րդ տուր. Լիլիթ Գալոյանը հաղթել է Մոկլիս Էլ Ադնանիին

Աբու Դաբիի շախմատի միջազգային փառատոնի 5-րդ տուրում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Մոհամեդ Տասիրի հետ: Ոչ ոքիից հետո Գրիգորյանը 3 միավորով նահանջել է 21-րդ տեղը:

Լիլիթ Գալոյանը հաղթել է Մոկլիս Էլ Ադնանիին: Նա 2,5 միավորով 28-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իգոր Կուրնոսովը (Ռուսաստան), որն ունի 4,5 միավոր: