4 հուլիսի 2013 - 15:45 AMT
ԵՄ-ն կոչ է անում Եգիպտոսին վերադառնալ ժողովրդավարությանը

Եվրամիությունը կոչ է անում Եգիպտոսին վերադառնալ ժողովրդավարացման գործընթացին և առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Ես կոչ եմ անում կողմերին արագ վերադառնալ ժողովրդավարացման գործընթացին, այդ թվում անցկացնել ազատ ու ազնիվ խորհրդարանական ընտրություններ և ընդունել սահմանադրություն, թույլ տալու համար ավարտել անցումը ժողովրդավարությանը»,-ասել է Էշթոնը: