4 հուլիսի 2013 - 15:20 AMT
«Լիվերպուլը» պատրաստ է գնել Հենրիխ Մխիթարյանին, եթե նրա տրանսֆերային արժեքը նվազեցվի

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է ձևակերպել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, եթե նրա տրանսֆերային արժեքը նվազեցվի: Փոխզիջման հասնելու դեպքում «Լիվերպուլը» կարող է փոխանցել գումարը մեկ վճարումով մեկ օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Շախտյորը» Մխիթարյանի համար 30 մլն եվրո է պահանջում, հայտնում է sovsport.ru-ն: