4 հուլիսի 2013 - 16:20 AMT
ԵՄ-ն մտադիր չէ փոխել Եգիպտոսին օգնելու վերաբերյալ ծրագրերը

ԵՄ-ն չունի որևէ ծրագիր Եգիպտոսին հատկացվելիք օգնության արգելման կամ կասեցման վերաբերյալ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության պատճառով: Այդ մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը: «Ես տեղյակ չեմ այս պահի դրությամն օգնության ծրագրերի շուտափույթ վերանայման մտադրություններին: Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել նախորդ գիշեր»,-ասել է նա՝ խուսափելով այն հարցից, թե արդյոք ԵՄ-ն Մուրսիի պաշտոնանկությունը ռազմական հեղաշրջում է համարում: