4 հուլիսի 2013 - 16:12 AMT
Այսուհետ Հայաստանում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը կմակնշվի

Կառավարությունը հուլիսի 4-ի նիստում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը:

Ինչպես ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որոշումն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ին, որի համաձայն մանրածախ առևտրի կետերում իրացվող ծխախոտի վրա պետք է առկա լինի գնի մակնշումը: «Ծխախոտի վաճառքից հարկերի հավաքագրման մակարդակը կհաշվարկվի, ելնելով հենց նշված գնից»,-ասել է նա: