4 հուլիսի 2013 - 16:16 AMT
Այսօրվանից Orange-ը գերարագ ինտերնետի Հիմա 4 մոդեմն առաջարկում է իջեցված գներով

Շարժական գերարագ ինտերնետի զարգազման իր ռազմավարությանը համաձայն՝ այսօրվանից Orange-ը մինչև 42.2 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա 4 մոդեմն առաջարկում է ձեռք բերել իջեցված գներով: Ինտերնետ Հիմա 11000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով, նախկին 9,000 դրամի փոխարեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Orange-ի ցանցն ապահովում է մինչև 42.2Մբ/վ արագություն Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում: Ցանցի մնացած ծածկույթում Orange-ը տեխնիկապես առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն:

Փոփոխվել է նաև Ինտերնետ Հիմա 4 մոդեմի գինն առանց բաժանորդագրության. այժմ այն արժե 50,000 դրամ, նախկին 59,000 դրամի փոխարեն: