20 փետրվարի 2006 - 17:22 AMT
Լեհաստանում մեկնարկում են Հայաստանին եւ հայերին նվիրված միջոցառումները
Լեհաստանում մեկնարկում են Հայաստանին եւ հայերին նվիրված միջոցառումները: Այդ մասին Լեհաստանում PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Կրակովի մենաստանի վարդապետ, լեհահայերի հոգեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: Նրա խոսքերով, միջոցառումների մեկնարկը նշանավորվել է պատարագի մատուցմամբ Կրակովի Աստծո բարեգթության եկեղեցում: Կարեւոր միջոցառումներից մեկը համարվում է գիտաժողովը` նվիրված Հայ Առաքելական եկղեցուն եւ Լեհաստանի հայերի միությանը, որը տեղի կունենա Վարշավայի Կարդինալ Վիշինսկու անվան համալսարանում: Այնտեղ եւետ, ըստ նրա, տեղի կունենա ոչ պակաս կարեւոր մի իրադարձություն` հայկական երգչախումբը ելույթ կունենա Վրոցլավի Սբ.Բարդուղեոմոսի եկեղեցում: Ինչպես նշել է Իսահակյան-Զալեսկին, այս տարին խոստանում է հագեցած լինել հայերին եւ Հայաստանին նվիրված միջոցառումներով, քանի որ վերջին տարիներին հետաքրքրությունն այդ երկրի եւ նրա մշակույթի հանդեպ աճել է: