4 հուլիսի 2013 - 17:40 AMT
«Ոսկե ծիրան». Փելեշյանն արդեն Երևանում է, Ազնավուրը կժամանի մի քանի ժամից

«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնին մասնակցելու նպատակով արդեն Երևանում է կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը, իսկ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը կժամանի մի քանի ժամից։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց փառատոնի մամուլի ծառայության պատասխանատու Անահիտ Օրդյանը։

«Ոսկե ծիրան»-ի «Հարգանքի տուրք» ծրագրում նախատեսվում է նշել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Փելեշյանի 75-ամյակի առթիվ կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը։ Կլինեն նաև նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվի նաև Շառլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ: Նա այս տարվա կինոփառատոնի պատվավոր հյուրն է։