4 հուլիսի 2013 - 18:36 AMT
3-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը կընդունի Բուենոս Այրեսը

Բուենոս Այրեսը կընդունի 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը, որոնք կանցնեն 2018 թվականին: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն:

Բուենոս Այրեսը քվեարկության արդյունքում հաղթել է Գլազգոյին և Մեդելինին:

Ավելի վաղ մրցապայքարից դուրս էին եկել Գվադալահարան և Ռոտերդամը: