4 հուլիսի 2013 - 18:07 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: