5 հուլիսի 2013 - 11:46 AMT
ԼՂՀ նախագահ. Հողագործության զարգացումն այսուհետ էլ կլինի պետության ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է հանրապետության արևելյան թև և ծանոթացել բերքահավաքի ընթացքին: Երկրի ղեկավարը Տիգրանակերտի մոտակայքում հանդիպում է ունեցել բերքահավաքի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց հետ և նվերներ հանձնել նրանց:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացը և, ընդհանրապես, հողագործության զարգացումն այսուհետ էլ կլինի պետության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: