Դորտմունդի «Բորուսիան» չի հրաժարվում «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերից, տեղեկացնում է sport1.de-ն: Ասվում է, որ ակումբը մոտ է գործարքի ավարտին: Ըստ Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեի, դորտմունդցիները մտադիր են գրագետ կերպով տնօրինել ֆինանսները և մտադիր չեն հավելավճար տալ:
Բացի այդ, ասվում է, որ Մխիթարյանը համաձայնեցրել է «Բորուսիայի» հետ անձնական պայմանագրի դրույթները: Ավելի վաղ ֆուտբոլիստը մոտ էր «Լիվերպուլ« տեղափոխվելուն, սակայն հետո «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարեց, որ «հանքափորները» հրաժարվել են վաճառել ֆուտբոլիստին անգլիական ակումբին:
Իսկ «Բորուսիան» առաջարկել է հայ կիսապաշտպանի համար 23 մլն եվրո, ինչը, հավանաբար, ձեռնատու կլինի «Շախտյորին», հայտնում է sport-express.ru-ն: