5 հուլիսի 2013 - 14:05 AMT
Էլ Բարադեին հրաժարվել է գլխավորել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը

Եգիպտական իշխանություններն առաջարկել են երկրի ԿԲ նախկին ղեկավար Ֆարուկ էլ Ակդային զբաղեցնել ժամանակավոր վարչապետի պաշտոնը: Բանակցությունները սկսվեցին, երբ այդ պաշտոնից հրաժարվեց ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար և ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ էլ Բարադեին:

Ինչպես գրում է Al Ahram-ը, եթե ԿԲ նախկին ղեկավարը հրաժարվի, կքննարկվեն բանկիր Ադել էլ Լյաբբանի և աշխարհում հայտնի եգիպտացի բժիշկ Մուհամմեդ Գոնեյմի թեկնածությունները: